ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում համաձայնեցվեց Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ազատություն»-ը։
Ալիևը վստահություն է հայտնել, որ այս նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»։
«Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի՝ մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրների մեր հարևաններին և գործընկերներին», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ