ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված «Հրանտ Դինք» հիմնադրամը Ստամբուլում նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Հանրապետության 100-ամյակին փոքրամասնություններին իրավունքները» խորագրով միջազգային համաժողով է անցկացնելու: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
Համաժողովում քննարկվելու է 3 հիմնական թեմա: Դրանցից առաջինը փոքրամասնությունների իրավունքների պատմական և հայեցակարգային զարգացումն է և այդ համատեքստում ի հայտ եկած խնդիրները:
Երկրորդը՝ փոքրամասնությունների իրավունքների զարգացումն ու այդ համատեքստում ի հայտ եկած խնդիրները:
Այս թեմայի շրջանակներում ուսումնասիրվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայում ապրող տարբեր փոքրամասնությունների ունեցած իրավունքները, դրանց կրած փոփոխությունները, խնդիրները, որոնց բախվել են փոքրամասնությունները, միջազգային զարգացումները և դրա ազդեցությունը փոքրամասնությունների իրավունքների վրա:
Իսկ երրորդ հիմնական թեման հասարակության և խտրականության դեմ պայքարն է:
Համաժողովին մասնակցելու է նաև Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փոքրամասնությունների հարցերով նախկին հատուկ զեկուցող Ֆերնանդ դե Վարենը, ով հանդես է գալու նաև ելույթով:
Նշենք, որ պլանավորվող համաժողովն անցկացվելու է թուրքերեն և անգլերեն թարգմանությամբ: Այն ուղիղ եթերով ցուցադրվելու է հիմնադրամի յութուբյան էջում և կայքում՝ զուգահեռաբար և՛ անգլերեն և՛ թուրքերեն:
Մասնակցության համար գրանցումներն ընդունվելու են մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 14:00-ն:
Հրանտ Դինքը եղել է պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայում ապրող հայ մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով:
Նա բազմից անդրադարձել է նաև 1915-ին Թուրքիայի կողմից 1.5 միլիոն հայերի կազմակերպված ցեղասպանությանը:
Դինքը սպասնվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում:
--00—ԼՀ