ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24 News
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 30 հոգանոց ազգայնամոլների մի խումբ հարձակվել է 3 քուրդ երիտասարդի վրա։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական anfturkce.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դիմաց:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել խմբի ներկայացուցիչներին, հայտնի է դարձել, որ ազգայնամոլների խմբի մեջ է եղել նաև Իսա Քյոքը, ով հայտնի է ազգայնամոլությամբ և դրանով պայմանավորված հարձակումներ իրականացնելով:
--00—ՄՀ