ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի պաղեստինցիներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Էրդողանն այս մասին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:
«Իսրայել պետությունը, որ իրեն պահում է արևմուտքի քմահաճ զավակի պես, պետք է փոխհատուցի իր հասցրած վնասը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
--00—ՅՄ