ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը վնասվածքներ է ստացել ավտովթարի հետևանքով, մահացել է մեկ մարդ։ Այս մասին հայտնում է АР-ը։
44-ամյա Բանոզիչը մեքենայի ղեկին է եղել, երբ բախում է տեղի ունեցել միկրոավտոբուսի հետ, ինչի հետևանքով միկրոավտուբուսի վարորդը մահացել է:
Հետաքննությունն է սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել։
--00—ՅՄ