ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները տեղի կունենան վաղը՝ նոյեմբերի 15-ին ժամը 14:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջու գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Մալյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից։
Դատական նիստը դռնբաց է»,- գրել է նա։
--00—ՅՄ