Ցավալի է, որ այս պատմական իրադարձությանը հետևում էր նա, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ խորաններ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

bf8432ed816328dba8eb4ae17b4f491c_1684854631

Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով, գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ցավալի է, որ հայ ինքնության համար տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը «դաս»-ի ամենապատվավոր տեղից (խորանից առջևից) հետևում է Ամենայն Հայոց դավաճանը՝ մարդ, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ ու տասնյակ օծյալ խորաններ։ Այդ փաստը դառնություն է հաղորդում այս մեծ իրադարձությանը։

Այնուհանդերձ, լա՛յն պահենք մեր սրտերը։ Հիշե՛նք Պողոս Առաքյալի խոսքը. «որպէս առանց քննելո՛յ են դատաստանք [Աստուծոյ], եւ առանց զննելո՛յ են ճանապարհք [Աստուծոյ]»»։

--00—ՅՄ