Պարույր Սևակի դիրքերում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կայուն է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

վիր

Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից։

 «Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- մանրամասնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ