Գրիգորյանը և ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2023-11-20_17-44-37

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

--00—ՅՄ