ՀՀ ԱԽ քարտուղարը ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

ախ

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումներին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ա. Գրիգորյանը դեսպաններին նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայմանն ու ամրապնդմանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զանազանեցմանը:

--00—ԼՀ