ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Նովոսիբիրսկից Սոչի ուղևորվող ինքնաթիռը նոյեմբերի 25-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ օդանավի հրամանատարը վայրէջքի որոշում է կայացրել՝ ուղևորին շտապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Թռիչքը նախատեսված է նոյեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
--00—ԼՀ