ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցը Թուրքիա, որը նախատեսված էր նոյեմբերի 28-ին, հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը, նախագահի այցը տեղափոխվել է մեկ այլ օր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի ընթացքում Ռաիսին պիտի հանդիպեր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Երկու երկրների ղեկավարները նախատեսել էին քննարկել Գազայի հատվածում շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման և Մերձավոր Արևելքի հետ կապված այլ կարևոր հարցեր։
--00—ԼՀ