ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին` «Ինտեր»-ին, հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել Իտալիայի գործող չեմպիոնի դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան և Մարկուս Տյուրամը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխրինվեց 74-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Նապոլի»-ն միայն 5-րդն է:
--00—ՅՄ