ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» փոխադրամիջանցքի նախագծի իրականացումը կդառնա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին նա հայտնել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում՝ Ռուսաստան մեկնելուց առաջ։
«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա կառուցման արագացումն է», - ասել է նա:
Կրեմլը հաղորդել է, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում բանակցություններ կկայանան Պուտինի և Ռայիսիի միջև։ Կողմերը կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։
--00—ԼՀ