ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Չգիտեմ, թե ինչ հրապարակումների եք հետևում, բայց ես նման բան չեմ լսել, առնվազն ինձ հետ նման հարց չի քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե իրեն կարող են պաշտոնանկ անել։
Հարցին՝ արդյո՞ք իշխող ուժի ներսում նկատել է իր նկատմամբ դժգոհություն, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց․ «Ոչ, աշխատանքային քննարկում է, ինչո՞ւ եք բացասական տրամադրվում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ