ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Միլանի ղեկավարությունը որոշել է առայժմ չհեռացնել Ստեֆանո Պիոլիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Sky Sport Italia-ն։
Նշվում է, որ երեկ երեկոյան ակումբի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, եւ որոշվել է մասնագետին եւս մեկ հնարավորություն տալ։
Ա Սերիայի 17-րդ տուրից հետո «Միլանը» 33 միավորով 3-րդն է։
--00—ՅՄ