ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Մրցաշարի քառորդ եզրափակիչում «ռոսոներիները» կխաղան «Նապոլիի» հետ։ Այս հանդիպման հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի «Ինտեր»-«Բենֆիկա» զույգի հաղթողի հետ: Այս մասին Հայտնում է Armsport.am-ը։
«Մենք քառորդ եզրափակչում ենք, մենք «Միլանն» ենք և ցանկանում ենք շարունակել մեր ճանապարհը։ «Նապոլին» ուժեղ է, նրանք առաջնությունում ավելի լավ են հանդես գալիս, քան մենք, բայց Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, իսկ «Միլանը»՝ «Միլանը»:
Լսե՞լ եմ Սպալետիի արձագանքը: Չեմ կարծում, որ ինձ հաղորդագրություն կուղարկի (ծիծաղում է)։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, նա հիանալի մարզիչ է։ Բայց Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի միջև ակնհայտ տարբերություն կա:
Չեմպիոնների լիգայում հաղթելը մեր նպատակն է, պետք է մտածենք, որ գնալու ենք մինչև վերջ։ Ինչո՞ւ պետք է մտածենք, որ ձախողվելու ենք։ Մենք բարձր մակարդակով խաղալու փորձ ունենք»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Միլանում։
--00—ԶՀ