ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ռուսաստանից ուղարկված դասագրքերը Հայաստանում հաջողությամբ հանձնեցին քննությունը և բաժանվեցին դպրոցներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը մանրամասնեց․
«Փորձաքննությունն ավարտվել է, այն ունի պարզ նպատակ՝ դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է անցնի այդ գործընթացը։ Այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից պետք է անցնեին փորձաքննություն, որպեսզի հասկանայինք, թե որքանով են համապատասխանում մեր չափորոշիչներին։ Դասագրքերի բաշխումն իրականացվել է։ Խոսքը վերաբերվում է ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերին»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ