Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ռմ.

Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին Telegram-ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

109 տուժածներից 25-ը շարունակում են մնալ ծանր վիճակում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ Բելգորոդ քաղաքի կենտրոնում ուկրաինական զինուժի գնդակոծության հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երկուսը երեխաներ են. ևս երեքը վիրավորվել են, հայտնում է 112-ը։ Քաղաքի կենտրոնը արգելափակված է։

 --00--ԼՀ