ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական զեկույցը և ստուգիչ գործողությունները հաստատել են, որ Արաքս գետը չի աղտոտվել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
2022 թվականի օգոստոսին ադրբեջանական Trend News-ը հայտնել էր, թե իբր Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12000-16000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ։
--00—ՅՄ