ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի, 141 մարդ վիրավորվել է, հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունները տեղի են ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։
Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։
--00—ՅՄ