ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է․ «Այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։
Կիսվում ենք նաև հիանալի լուրով՝
Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը։ Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը։
Շաբաթվա քրոնիկոն.
✅Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
✅Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 272 հազար 159 ուղևոր:
✅Գիծ են դուրս բերվել 2648 շարժակազմեր, որոնցից 456-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 908-ը մեկ վագոնանի։
✅Կատարողականը՝ 108,7%։
2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևորներ։ Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»:
--00—ՅՄ