Գազայի հատվածում մարտական գործողությունները կշարունակվեն ամբողջ 2024 թվականի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

1127519

Գազայի հատվածում մարտական գործողությունները կշարունակվեն ամբողջ 2024 թվականի ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին Հորդանան գետի Արևմտյան ափ իսրայելական զորքեր այցելելու ժամանակ:

«Մենք, անշուշտ, կկռվենք Գազայում ամբողջ տարվա ընթացքում», - նրա խոսքը մեջբերել է Ynet հարթակը:

Հալևին նշել է, որ Իսրայելի բանակը կպահպանի իր «զգոնությունը» Հորդանան գետի Արևմտյան ափին, ինչպես նաև հյուսիսում կդիմակայի «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ