ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Լիբանանում «Համասի» բարձրաստիճան ղեկավարի սպանությունից հետո, վրեժխնդիր լինելու «Հեզբոլլահի» հայտարարության ֆոնին՝ մերձավորարևելյան այդ փոքրիկ երկրի բնակչությունը մտահոգված է։ Հատկապես անհանգիստ են լիբանանցի քրիստոնյաները, թե հայտնվելու են մի հակամարտության կիզակետում, որի հետ առնչություն չունեն: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։
«Հեզբոլլահի» և Իսրայելի միջև շարունակվում է լարվածության աճը, ինչ շարժման առաջնորդ Հասան Նասրալլան սպառնաց, թե Իսրայելի կողմից «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի սպանությունը «անպատիժ չի մնա»:
Նասրալլայի խոսքերը մտահոգություն են առաջացրել հատկապես Լիբանանի քրիստոնյաների շրջանում:
Ալիսն ապրում է Բեյրութի արևելյան արվարձաններից մեկում՝ նկուղում, ամուսնու՝ Բաշիրի և վեց երեխաների հետ։ Սպասում են յոթերորդ զավակի ծնվելուն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ