ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Գազայի ճգնաժամի տարածման վտանգի ֆոնին Իրանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տարածաշրջանում պատերազմի տարածման լուրջ վտանգ կա։ Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պատրաստ ենք իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի», - ասել է նա՝ հավելելով, որ իսրայելական ռեժիմն իր կատարած ռազմական հանցագործություններում սահմաններ չի ճանաչում:
--00—ՅՄ