ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական կապի անհրաժեշտություն կա, նրանց հանդիպման օրը դեռ որոշված չէ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չնայած ժամանակը դեռ ընտրված չէ, դա կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով, և վաղ թե ուշ այդ շփումը տեղի կունենա»,- նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկու երկրների ղեկավարները կարող են հեռախոսազրույց ունենան, իսկ համաձայնությունը հնարավոր է ձեռք բերել այդ ընթացքում։
«Պուտինի և Էրդողանի միջև միշտ էլ շփման անհրաժեշտություն կա, և դուք գիտեք, որ կա պայմանավորվածություն, որ նրանք կհանդիպեն»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Պուտինն անձամբ հայտնել է Թուրքիա մեկնելու իր պատրաստակամության մասին։
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ