ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, որոշումը ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն Արցախի 68-ամյա քաղաքացուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր «հանցավոր խումբ» է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին իբրև թե մասնակցել է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ «հանցագործություններին»։
--00—ԼՀ