ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի՝ Բաքվի դեմ պատժամիջոցների մասին բանաձևի:
Հայտարարությամբ պահանջվում է դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ և պատժամիջոցներ կիրառել: Երկրից վտարել ֆրանսիական բոլոր ընկերություններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի Սենատն 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
--00—ԼՀ