ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 20, 24News
«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ»: Այս մասին կուսակցական ընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, որոշակի աշխատանքային կապուղիներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Մենք դեկտեմբերի 7-ին ընդունեցինք համատեղ հայտարարություն, որի արդյունքում մեր գերեվարված եղբայրները վերադարձան։ Աշխատանքային թեման, հիմնականում, «Խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ է»,- հստակեցրեց վարչապետը։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց փոխադարձ երաշխիքների կաևորությունը.
«Բաքուն մեզնից, մենք` իրենցից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ--