ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Ուկրաինան գնդակոծել է Դոնեցկի շուկաներից մեկը. կա 13 զոհ: Այս մասին հայտարարել է Դոնեցի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ 10 մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի օրը, երբ այն մարդաշատ էր»,- նշել է Պուշիլինը:
--00—ԱՊ