ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա:
Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:
Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չգտնվեն բոլոր զոհերի մարմինները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ