ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Բաքվից 100 կմ հեռավորության վրա գտնվող Շիրվանի շրջանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ենթադրվում է, որ դեպքը տեղի է ունեցել գործարանի արտադրամասերից մեկում՝ մուրճի 120 մմ ականանետի արկի հարվածի հետևանքով։
--00—ԼՀ