ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Ղազախի շրջանի ուղղությամբ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով զինծառայող է վիրավորվել ոտքի բութ մատի հատվածում։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։
--00—ԼՀ