ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Առաջիկա օրերի Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կփոխանակվեն պաշտոններով: Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ իշխող կուսակցությունը փոփոխություններ է նախատեսում նախարարների կաբինետում։ Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն կզբաղեցնի նաև «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը։
Ըստ «Իմեդի»-ի, սպասվող փոփոխությունները քննարկվել են հունվարի 24-ին կայացած իշխող կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։
--00—ԼՀ