Պուտինի 6 տարվա եկամուտների հայտարարագիրն է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

պու

Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը 2017-ից 2022 թվականներին՝ վեց տարում վաստակել է ավելի քան 67,5 միլիոն ռուբլի։ Այս մասին տեղեկություն է հրապարակել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ըստ հայտարարագրի՝ Պուտինն ունի ֆինանսական ռեսուրսների մի քանի աղբյուրներ՝ աշխատավարձ, եկամուտներ արժեթղթերից ու բանկային ավանդներից, ինչպես նաև գույքի վաճառքից և զինվորական կենսաթոշակ։

Պուտինի գրանցված գույքի ցանկը ներառում է 77 քմ մակերեսով բնակարան և 18 քմ մակերեսով ավտոտնակ Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև ավտոմեքենաներ՝ 2009 թ. արտադրության Նիվա, 1960 թվականի ԳԱԶ M21, 1965 թվականի ԳԱԶ M21 և 1987 թվականի «Սկիֆ»։

Փաստաթղթում նշվում է, որ Պուտինն ունի 10 բանկային հաշիվ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 54,4 մլն ռուբլին։

--00—ԼՀ