ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Ստամբուլում կայացած ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Թուրքիային ապահովել է 200 միլիոն դոլարի արտարժույթի ներհոսք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհմեթ Բույուկաքսին։
«Ամբողջ աշխարհից հյուրերը եկան եզրափակիչ և 200 միլիոն դոլար արժույթի տեսքով իրենց ներդրումն ունեցան մեր երկրի տնտեսության մեջ»,-ասել է նա
Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:
--00—ՅՄ