ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Դու ո՞վ ես, որ պետության հիմքերի հետ հարաբերություն պարզես, Անկախության հռչակագիր վերանայես, ա՛յ քաղաքական «Ձախորդ Փանոս», կեղտոտ ձեռքդ մի՛ խոթի Սահմանադրության մեջ։ Ի՞նչ է նշանակում՝ «ոչ պետական ժողովրդից պետք է դառնանք պետական ժողովուրդ», կարելի՞ է այդքան ինքնասիրահարված լինել, նարցիզմով տառապել, այդ զինանշանի ներքո հուղարկավորել ենք մեր նահատակ եղբայրներին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ալիևը հասկացել է, որ նա նարցիզմով տառապող մարդ է, ուզում է նոր Հանրապետության հիմնադիր դառնալ, ուզում է ասել, որ իրենից առաջ պետություն չենք ունեցել, ուզում է ապալեգիտիմացնել Երրորդ Հանրապետությունը, Չորրորդ Հանրապետության հիմնադիր դառնալ։ Թիրախում Մեսրոպ Մաշտոցն է լինելու, պարզվելու է՝ մեր գրերը հնաոճ են, նոր ժամանակների շնչին չեն համապատասխանում, պետք է ունենանք «նիկոլյան գրեր»։ Առաջարկում եմ զինանշանի վրա պատկերվեն իր և իր Ուստիանի նկարներն ու Չալոն, զինանշանի կենդանիներն իր ճաշակով չեն»,- ավելացրեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ