Նաթանյահուն հայտարարել է, որ ոչ մի գնով գործարքի չի գնա ՀԱՄԱՍ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

նե.j

«Ես ուզում եմ հստակ ասել մեր քաղաքականության մասին. գլխավոր նպատակը, առաջին հերթին, ՀԱՄԱՍ-ի վերացումն է»,-  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում:

Նա ընդգծել է, որ Իսրայելը չի ավարտի պատերազմը, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին:

Խոսելով հնարավոր պատանդների գործարքի մասին՝ Նեթանյահուն ասել է. «Մենք ոչ մի գնով չենք համաձայնի որևէ գործարքի»։

Նրա խոսքով, մամուլի հաղորդագրությունները մեծ թվով պաղեստինցիների ազատ արձակման համաձայնության մասին չեն համապատասխանում իրականությանը։

 --00—ԼՀ