Ազատազրկման վայրից փախուստի դիմելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

timthumb (2)

Փետրվարի 3-ին, ժամը 4.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տարվել 51-ամյա Գրիգոլի Բ.-ն: Նա 1995 թ. մայիսի 28-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի մեղադրանքով (Ազատազրկման վայրից փախուստի դիմելը):

Խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ