ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Իրանն աջակցում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս մասին ասել է Իրանի դեսպանը՝ ի պատասխան Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման մասին հարցին։
Նրա խոսքով՝ այս նախագիծը հիմնված է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը։
«Մենք ողջունում ենք նաև հաղորդակցությունների բացումը, բայց միայն այն դեպքում, եթե դա բխի տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և պահպանելով ինքնիշխանությունը»,- հավելել է դեսպանը։
--00—ՅՄ