ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ուժեղ և մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն ապահովող կարևորագույն գործոններից է: Այս մասին ասել է ՌԴ-ում Հ Հ դեսպան Վաղարշակ Հարությունյանը` ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ։
Նա նշել է ՀՀ զինված ուժերի շարունակական բարեփոխումների կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը։
Ընդգծել է Ռուսաստանի դերը հայկական զինված ուժերի ձևավորման գործում, ինչպես նաև անդրադարձել է պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը։
--00—ԼՀ