Ադրբեջանում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

լ.

Փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությունը մեկնարկել է։ Ինչպես հաղորդում է APA-ն, արարողությունը տեղի է ունենում Ադրբեջանի խորհրդարանում։

Նշենք, որ փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիեւը՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը։

--00—ԼՀ