ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հետ կապված ինտրիգ պետք չէ փնտրել, ոչ մի խնդիր չկա, տեխնիկական հարցերն են քննարկվում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 7-ին նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու՝ ՀՀ-ի կողմից դեռևս որոշում չհայտնելու հանգամանքին։
Անդրադառնալով մայիսին ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ մասնակցության մասին հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը չմասնակցի, քանի որ դեռևս դիրքորոշում չի ներկայացվել, պատգամավորը նշեց, որ կարծում է՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին պետք է մասնակցենք, քանի որ տնտեսական միության շրջանակում Հայաստանի գործունեությունը բավականին էֆեկտիվ է, պետք է առաջ շարժվել նույն էֆեկտիվությամբ։
«Նախագահող երկիր ենք, մեր կանոնադրական պարտավորությունները պետք է կատարենք, արտառոց բան չկա։ Հայաստանը Ռուսաստանի հետ կտրուկ քայլերի գնալու մտադրություն չունի, որոշ ժամանակ հետո մեր հարաբերությունները կկարողանանք կարգավորել»,- ավելացրեց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ