Գերմանիան պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

photo_2024-02-17_18-47-56

Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը,  հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։

Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։

--00—ՅՄ