ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն նրան հիվանդանոց տեղափոխող անձինք հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է սպորտային մարզասրահում մարզվելիս, երկաթների վրա ընկնելու հետևանքով։
Կարճ ժամանակում ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունը իրականության հետ կապ չունի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ