Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ ՌԴ դեսպանատանը տեղի ունեցել ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

կո

Այսօր Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցել ընդունելություն։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, , ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարար շրջանակներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։

2

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշել է․

«Մեր երկրների առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների համատեքստում «Հայրենիքի պաշտպան» հասկացությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում մեզ համար։

Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհված հերոսներին, նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել՝ պաշտպանելով իրենց հայրենիքը։ Նրանց սխրագործությունները չպետք է մոռանալ»։

1

--00—ԼՀ