ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող տան տանիքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և 1 ջրատար՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։