Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքները. Լոռու մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

photo_2025-02-08_13-06-09

Կառավարության կողմից հստակ հանձնարարական կա շատ արագ գույքագրել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

«Տարհանված բնակիչները ներկա պահին հյուրանոցում են: Հանդիպելու եմ բոլորի հետ, որպեսզի միասին որոշենք հետագա անելիքը: Յուրաքանչյուրին ըստ անհրաժեշտություն օգնություն կցուցաբերվի: Ոչ մեկն առանց տանիք ու աջակցության չի մնա: Նախնական տվյալներով 54 գրանցված բնակիչ կա շենքում, այս պահին ճշտումների փուլում ենք, ու էլի ըստ նախնական տվյալների՝ փաստացի 32 բնակվող է եղել»,-ասել է Լոռու մարզպետը: 

Մանրամասները՝ այստեղ։

--00—ՅՄ