ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Եվրամիությանը պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերություններում երկար «լարվածության շրջանի»՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բորելը ԵՄ-ին կոչ է արել «անվտանգության պարտավորություններ» տրամադրել Ուկրաինային՝ ՌԴ-ի հետ հակամարտության բոլոր ճակատներում նրա կայունությունը բարձրացնելու համար:
--00—ՅՄ