ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Այսօր տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ ԱՊԱ-ն հայտնում է, որ հանդիպումը կկայանա Բեռլինում։
Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը կանցկացնեն խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։
--00—ՅՄ